ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է, որ Թունիսում զոհվել է ռուս զբոսաշրջիկ

20:57, 29 Հունիս, 2015

ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Թունիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից մահացել է ռուս զբոսաշրջիկ: «Պարզվել է ՌԴքաղաքացի, 1961 թվականին ծնված Տ.Վ. Խոմենկոյի ինքնությունը, ով հանգստանում էր «Ռիո Իմպերիալ Մահրաբա» հյուրանոցում: Ներկա դրությամբ Թունիսում ՌԴ դեսպանությունն աշխատանքներ է տանում նրա դին հայրենիք տեղափոխելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Նաև հաստատվել է, որ զոհվածի դուստրը վիրահատվել է և գտնվում է բավարար վիճակում:   

Մի քանի օր առաջ Թունիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել  էին մի քանի տասնյակ զբոսաշրջիկներ: 


© 2009 ARMENPRESS.am