Պուտինն ու Բեռլուսկոնին հանգստյան օրերն անցկացրել են Ալթայում

21:11, 29 Հունիս, 2015

ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հանգստյան օրերին եղել է Ռուսաստանում եւ Ալթայում վայելել երկօրյա արձակուրդն իր ընկեր, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, այս մասին Մոսկվայում լրագրողներին հայտնել է ՌԴ Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` հավելելով, որ Բեռլուսկոնիի այցը Ռուսաստան եղել է մասնավոր: Պեսկովը որեւէ մանրամասն չի հաղորդել երկու գործիչների հանդիպումից, միայն շեշտել է, որ Բեռլուսկոնին եւ Պուտինը մնացել են «Գազպրոմնեֆտ»-ի առանձնատներից մեկում:

Պուտինն ու Բեռլուսկոնին համարվում են ընկերներ: Իտալիա այցելության ժամանակ Պուտինը միշտ հանդիպում է ունենում նախկին վարչապետի հետ:


© 2009 ARMENPRESS.am