Ցիպրասը հրաժարական կտա, եթե հանրաքվեում ժողովուրդը պաշտպանի վարկատուների վերջնագիրը

10:15, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել Է, որ պատրաստ Է հրաժարական տալ, եթե հանրաքվեում ժողովուրդը պաշտպանի վարկատուների վերջնագիրը՝ խիստ տնտեսման քաղաքականությունը շարունակելու պահանջով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունաստանի ERT հեռուստատեսությանն ու ռադիոյին տված հարցազրույցում Ցիպրասն ասել Է, որ կառավարությունը կկատարի այն որոշումը, որը հանրաքվեում կընդունի ժողովուրդը: Նա հույս Է հայտնել, որ ժողովուրդը «ոչ» կասի շանտաժին: 

Ցիպրասի կարծիքով՝ վերջնագիրն ընդունելը նշանակում Է ստորանալ: Նա հասկանալ Է տվել, որ մտադիր չԷ պաշտոնավարել այդ դեպքում: «Եթե ժողովուրդը աղքատություն ցանկանա, որը մեզ թույլ չի տալիս գլուխ բարձրացնել, մենք կհարգենք ընտրությունը, բայց չենք ծառայի նրան»,- ասել Է վարչապետը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա նաեւ նշել Է, որ Հունասատանը հունիսի 30-ին վճարում կկատարի ԱՄՀ-ին, եթե համաձայնություն ձեռք բերվի վարկատուների հետ:


© 2009 ARMENPRESS.am