Աթենքն սպառնում Է դատի տալ ԵՄ-ին Հունաստանի բանկային համակարգը խարխլելու համար

11:12, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանն սպառնացել Է  դատի տալ Եվրամիության ինստիտուտներին, որպեսզի արգելափակի երկրի վտարումը եվրոգոտուց եւ կանգնեցնի Եվրոպայի կենտրոնական բանկի կողմից Հունաստանի բանկային համակարգի խարխլումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը:

«Հունաստանի կառավարությունն օգտագործելու Է իր բոլոր օրինական իրավունքները»,- Վարուֆակիսի խոսքը մեջբերել Է Daily Telegraph բրիտանական թերթը: «Մենք ընդունում ենք խորհուրդները եւ մենք, իհարկե, կքննարկենք Եվրոպական դատարան հայց ներկայացնելը: ԵՄ-ի պայմանագրերը եվրոգոտուց դուրս գալ չեն նախատեսում, եւ մենք հրաժարվում ենք դուրս գալուց: Եվրամիությանը մեր անդամակցությունը սակարկության առարկա չԷ»,- հավելել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am