Ինդոնեզիայում ռազմափոխադրական ինքնաթիռն ընկել Է հյուրանոցի վրա, կան տասնյակ զոհեր

11:22, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Hercules C-130 ռազմափոխադրական ինքնաթիռն ընկել Է Սումատրա կղզու հյուսիսում գտնվող Մեդան քաղաքի հյուրանոցի եւ բնակելի շենքերի վրա, զոհվել Է առնվազն 30 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ինդոնեզիայի իշխանություններին: «Ըստ վերջին տվյալների, զոհվել Է 30 մարդ… զոհվածների թիվը կարող Է աճել», գործակալությոկնը մեջբերել Է Ինդոնեզիայի փրկարարական ծառայության ներկայացուցիչ Հիսար Տուրնիպի խոսքը:

Ինքնաթիռը մեկնել Էր Ինդոնեզիայի Մեդան ռազմակայանից եւ ուղեւորվել Նատունա կղզի, ճշտել Է բանակի ներկայացուցիչ Ֆաուդ Բասյան:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ ավիաաղետը տեղի Է ունեցել Ինդոնեզիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքի՝ Մեդանի, շրջանում: Հյուրանոցի աշխատողները պնդում են, որ ինքնաթիռը պայթել Է հյուրանոցի շենքի վերեւում: C-130-ի բեկորները հարվածել են բնակելի երկու շենքերի եւ վնասել Էլեկտրահաղորդման գծեր: Ականատեսները պատմում են աղետի վայրում բարձրացող ծխի սյան մասին:

Ավելի վաղ ինդոնեզական ԶԼՄ-ները հայտնել Էին, որ ինքնաթիռն ընկել Է քաղաքային գերեզմանատան վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`AFP


© 2009 ARMENPRESS.am