Դոլարն ու ռուբլին էժանացել են

18:12, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հունիսի 30-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.53  դրամով` կազմելով  472.53 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.48 դրամով և կազմել 528.48 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի  և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով` կազմելով  8.51  դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.54 դրամով և կազմել 743.2  դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունիսի 30-ին կազմել է  17 հազար 850.82  դրամ, արծաթի գինը՝ 240.49 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 422.76 դրամ:


© 2009 ARMENPRESS.am