Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում տասներորդն է

11:44, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը:

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը աղյուսակում եզրափակում է լավագույն տասնյակը: Լավագույնների շարքում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Վիշի Անանդը, Վեսելին Թոփալովը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան, Անիշ Գիրին, Վլադիմիր Կրամնիկը, Սո Ուիլսլին և Ալեքսանդր Գրիշչուկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն 100-ի մեջ ընդգրկվել են նաև Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսիսյանը:


© 2009 ARMENPRESS.am