Հեյդար Ալիեւ կրտսերի հոլդինգը 2,2 մլն մանաթի կորուստ է կրել

14:54, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքին պատկանող ATA Holding ընկերության կրած վնասը 2014 թվականին կազմել է 2 մլն 229,8 հազար ադրբեջանական մանաթ: Այս տարվա հունվարի դրությամբ` հոլդինգը կրել է 37,6 մլն մանաթ չափով չվճարված վնաս:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան»-ը, ասվում է հոլդինգի հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ, որը հունիսի 29-ին դրական երզկացություն է ստացել Pricewaterhouse Coopers Audit Azerbaijan LLC աուդիտորական ընկերության կողմից:

2014 թվականին ATA Holding-ի եկամուտների գծով ծախսերի ինքնարժեքը 37 տոկոսվ ավելին է եղել քան 2013 թվականին: Հոլդինգի ձեռնարկությունների շահույթից հարկման, ֆինանսական եկամուտների եւ ծախսերի արդյունքում ATA Holding-ի գումարային կորուստը կազմել է 2,2 մլն մանաթ:

ATA Holding-ի կազմում են ATA Bank, Ata Lizing, Excelsior Hotel Baku, ինչպես նաեւ մի քանի արդյունաբերական եւ այլ ձեռնարկություններ Բաքվում եւ Շամքիրի (Շամխոր) շրջանում: Հոլդինգին են պատկանում Bank VTB (Azerbaijan) ընկերության 49 տոկոս բաժնետոմսերը, Zeyem Texnologialar Parki ընկերության 30 տոկոս բաժնետոմսերը եւ Azerbaijan Global Investments ընկերության 33 տոկոս բաժնետոմսերը:

ATA Holding-ի բաժնտերերն են Hughson Management Inc. (51 տոկոս), Asbet Limited (25 տոկոս) եւ Clonmel International Inc. (24 տոկոս) ընկերությունները: Միջազգային ֆինանսական հաշվետվության չափանիշներով 2013 թվականի համար կազմված աուդիտորական զեկույցի համաձայն՝ ATA Holding-ի գլխավոր վերահսկողական անձը Հեյդար Ալիեւն է` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 19-ամյա որդին:


© 2009 ARMENPRESS.am