Ռուսաստանի հետ դիմակայությունը քաղաքական սխալ Է եւ մշակութային հանցագործություն. Ռենցի

15:30, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հետ դիմակայության քաղաքականությունը քաղաքական սխալ Է եւ մշակութային հանցագործություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին՝ Գերմանիայի մայրաքաղաք իր մեկօրյա այցի շրջանակներում ելույթ ունենալով Բեռլինի համալսարանում:

«Ռուսաստանը պետք Է հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը: Բայց Ռուսաստանի հետ դիմակայությունը քաղաքական սխալ Է եւ մշակութային հանցագործություն: Ռուսաստանը մեր մերձավոր հարեւանն Է եւ պետք Է ռազմավարական գործընկեր լինի ահաբեկչության դեմ պայքարում»,-ասել Է Ռենցին:

«Եվրոպայում հակառուսական գաղափար տեսնելը նշանակում Է չճանաչել ոչ Ռուսաստանը, ոչ Եվրոպան, որը ծնվել Է ոչ որպես որեւԷ մեկի դեմ ուղղված միություն»,-նշել Է Իտալիայի վարչապետը:

Նա հավելել Է, որ ԵՄ-ն չի կարելի դիտել միայն տնտեսական շահերի տեսանկյունից: «Եվրոպան պետք Է հոգի ունենա»,-հայտարարել Է Ռենցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


© 2009 ARMENPRESS.am