Ցիպրասն առաջիկա ժամերին հանդես կգա ազգին հղված հեռուստատեսային ուղերձով

15:59, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն առաջիկա ժամերին հանդես կգա ազգին հղված հեռուստատեսային ուղերձով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Աթենքի լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ Financial Times թերթի Էլեկտրոնային տարբերակը հաղորդել Է, որ Ցիպրասը կընդունի վարկատուների պայմանները՝ ոչ մեծ փոփոխություններով: Հրատարակության տրամադրության տակ Է հայտնվել Հունաստանի կառավարության ղեկավարի նամակը՝ ուղարկված վարկատուների «եռյակին»՝ Եվրահանձնաժողովին, Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Եվրոպայի կենտրոնական բանկին:

 Ուղերձում, մասնավորապես, նշվում Է, որ Աթենքը «կընդունի ավելացված արժեքի հարկին վերաբերող բոլոր բարեփոխումները՝ բացառությամբ մեկի»:

Հունաստանը մտադիր Է պահպանել 30-տոկոսանոց զեղչը հունական կղզիների համար, «որոնցից շատերը գտնվում են մատակարարման տեսանկյունից հեռավոր եւ դժվարամատչելի շրջաններում»,-ընդգծում Է Financial Times-ը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am