Ադրբեջանը ԼՂՀ նախագահի այցի հետ կապված բողոքի նամակ է հղել Մեծ Բրիտանիային

12:32, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը հուլիսի 1-ին հրավիրվել է ԱԳՆ, որտեղ փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովն ադրբեջանական կառավարության անունից նրան բողոքի նամակ է հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` Մեծ Բրիտանիա հրավիրվելու առնչությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պաշտոնապես հրավիրվել է մասնակցել Թագավորական միջազգային հարաբերությունների ինստիտուտում` Chatham House-ում 2015 թվականի հուլիսի 8-ին անցկացվելիք միջոցառմանը:


© 2009 ARMENPRESS.am