Հնդկաստանում 25 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով

13:59, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Մադյա Փրադեշի նահանգի ճանապարհներից մեկում 38 ուղեւորների փոխադրող ավտոբուսը բախվել Է բեռնատարին, ինչի հետեւանքով զոհվել Է 25 մարդ, 19 հոգի վիրավորվել Է եւ տեղափոխվել հիվանդանոց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության մի սպայի:

Ինչպես նշել Է ոստիկանը, երկու փոխադրամիջոցներն Էլ շարժվում Էին բավականին մեծ արագությամբ:

Նահանգի կառավարության ղեկավար Շիվրաջ Սինգհ Չոուհանը հայտարարել Է, որ վթարից տուժածներն ու զոհվածների ընտանիքները նյութական փոխհատուցում կստանան:

Պատահարի փաստով հետաքննություն Է սկսվել:


© 2009 ARMENPRESS.am