ԱՄՆ-ում ռելսերից դուրս Է եկել գնացքը՝ թունավոր վինիլցիանիդով

14:14, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Նոքսվիլ քաղաքի (Թենեսիի նահանգ) շրջանում ռելսերից դուրս Է եկել դյուրավառ եւ թունավոր նյութեր փոխադրող գնացքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է USA Today թերթի Էլեկտրոնային տարբերակը: Թերթի տվյալներով՝ երկաթուղու պաստառից երեք կիլոմետր շառավղով կատարվում Է առնվազն 5 հազար մարդկանց տարահանում:   

Նախնական տեղեկատվության համաձայն՝ արտակարգ պատահարի վայրում հրդեհ Է բռնկել:

Գնացքը փոխադրում Էր ակրիլանիտրիլ (վինիլցիանիդ): Այդ նյութը հեշտությամբ բռնկվում Է եւ թունավոր Է մարդու օրգանիզմ ընկնելիս՝ ընդհուպ մինչեւ մահաբեր վախճանը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am