Պակիստանում մարդատար գնացքն ընկել Է գետը, կան զոհեր ու վիրավորներ

15:45, 2 Հուլիս, 2015

 ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի կենտրոնական մասի Հուջրանվալա քաղաքում (Փենջաբի նահանգ) մարդատար գնացքն ընկել Է գետը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Geo TV հեռուստաալիքին, վթարի հետեւանքով զոհվել Է յոթ մարդ, տուժել Է եւս առնվազն 40 հոգի:

Հեռուստաալիքի տվյալներով՝ երկաթուղային կամրջով գնացքի շարժվելու ընթացքում կառույցի հենասյուները չեն դիմացել բեռնվածությանը: Երկու վագոն, որոնցում եղել Է 140-ից մինչեւ 155 ուղեւոր, ընկել Է գետը:

Պատահարի վայրում աշխատում են փրկարարները: Գործողությանը մասնակցում են Պակիստանի զինված ուժերի ստորաբաժանումները, ինչպես նաեւ բանակային մի քանի ուղղաթիռ: Ներկայում հաջողվել Է ափ հասցնել գնացքի խորտակման հետեւանքով տուժած շուրջ 30 ուղեւորների: Հեղեղված վագոններում մարդիկ են մնում:

Ըստ նախնական վարկածի, պատահարի պատճառ Է դարձել երկաթուղային կամրջի անբավարար վիճակը, որը կառուցվել Է ավելի քան 50 տարի առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am