«Մենք չենք կարող դրախմներ տպել». Հունաստանի ֆինանսների նախարար

15:48, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը չի կարող վերադառնալ դրախմներ տպելուն, քանի որ երկրում այլեւս չկան համապատասխան տպող հաստոցներ, հայտարարել Է երկրի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես պարզաբանել Է պաշտոնյան, 2000 թվականին, երբ Հունաստանը մտավ եվրոգոտի, երկրի իշխանություններն շտապեցին ազատվել դրախմներ տպող հաստոցներից, քանի որ համոզված Էին, որ երկրում միշտ շրջանառության մեջ կլինի եվրոպական միասնական արժույթը:     

«Մենք ոչնչացրել ենք բոլոր հաստոցները. այժմ մեզ մոտ դրանք չկան»,- ասել Է Վարուֆակիսը Ավստրալիայի ABC ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ նախկին ազգային արժույթին Հունաստանի վերադարձը հնարավոր Է Եվրամիության պայմաններին չհամաձայնելու պատճառով եվրոգոտուց նրա դուրս գալու դեպքում:

Փորձագետներն զգուշանում են, որ վերականգնված դրախմը կսկսի արագորեն կորցնել արժեքը, ինչը կհանգեցնի գնաճի վտանգի, քանի որ ներմուծման գները կսկսեն  աճել:


© 2009 ARMENPRESS.am