Կովկասում ԻՊ-ի երկրորդ թիրախը Ադրբեջանն է. իրանցի դեսպան

10:03, 3 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կովկասից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկրորդ թիրախը տարածաշրջանում Ադրբեջանն է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Meydan TV հեռուստաալիքը, հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաք Այինը:

Իրանցի դեսպանն իր այդ համոզմունքը բացատրել է նրանով, որ ԻՊ-ը ցանկանում է հիմնավորվել հիմնականում շիա մահմեդական երկրներում, իսկ Ադրբեջանի բնակչության 60 տոկոսից ավելին իսլամի շիա դավանանքի հետեւորդ է:

«Կովկասում ԻՊ-ի երկրորդ թիրախը Ադրբեջանն է, քանի որ այդ երկրի բնակչության մեծ մասը շիա է: Կարծում եմ, որ ԻՊ-ի դեմ պայքարը մեկ երկրի ուժերից վեր է: Անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանի երկրները միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում», -ասել է նա:


© 2009 ARMENPRESS.am