Ռոման Բերեզովսկին կարող է ևս մեկ-երկու հանդիպում անցկացնել հավաքականում

10:25, 3 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային  թիմի անդամ Ռոման Բերեզովսկին դեռևս վերջնականապես չի որոշել հեռանալ ազգային թիմից:

«Վերջնական որոշում և հայտարարություն այդ մասին չի եղել: Եթե  մարզավիճակս լավ լինի , ապա հնարավոր է 1 կամ 2 հանդիպում անցկացնեմ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բերեզովսկու խոսքերը մեջ է բերում Sport-express պարբերականը:

Ավելի վաղ ռուսական մի շարք ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ Բերեզովսկին ավարտում է ֆուտբոլիստի իր կարիերան և հեռանում է նաև ազգային թիմից:


© 2009 ARMENPRESS.am