Արազ Օզբիլիսը խոսել է Մովսիսյանի առողջական վիճակի և «Սպարտակ»-ում իր ապագայի մասին

11:35, 3 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսն անդրադարձել է Յուրա Մովսիսյանի առողջական վիճակին և «Սպարտակ»-ում իր ապագային:

«Մովսիսյանի հետ շատ հաճախ ենք խոսում:Նա հարցնում է հավաքի և մարզումների մասին: Առողջական խնդիրներ դեռ ունի և այդ իսկ պատճառով մեկնելու է Հռոմ բուժզննման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օզբիլիսի խոսքերը մեջ է բերում Sport-express-ը:

Խոսելով «Սպարտակ»-ում իր ապագայի մասին` հայ կիսապաշտպանը փաստել է , որ երջանիկ է մայրաքաղաքային ակումբում: «Սիրեցի «Սպարտակ»-ը, այն ինձ համար տուն է դարձել: Նախորդ մրցաշրջանից հետո նույնիսկ չեմ մտածել այլ ակումբ տեղափոխվելու մասին:Ուզում եմ հաջողության հասնել թիմի հետ և պատրաստ էի դա ապացուցել նույնիսկ Յակինի ժամանակ»,-ասել է Օզբիլիսը:

Այս օրերին Մոսկվայի «Սպարտակ»-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում Շվեյցարիայում: Հայաստանի հավաքականի անդամ Արազ Օզբիլիսը ևս մայրաքաղաքայինների հետ է:


© 2009 ARMENPRESS.am