Կարեն Գրիգորյանը հաղթել է Բարսելոնայի շախմատային մրցաշարում

10:37, 14 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը լավագույնն էր Բարսելոնայում ընթացող շախմատային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Բարսելոնայում ավարտված օփեն մրցաշարում փայլուն արդյունքի է հասել երևանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և ճանաչվել մրցաշարի հաղթող: Միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանն ու Տիգրան Պետրոսյանը՝ ովքեր վաստակել են 6.5 և 6 միավոր և գրավել համապատասխանաբար 5-րդ և 8-րդ տեղերը:


© 2009 ARMENPRESS.am