Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կանցկացնի մարզական հավաք

17:00, 14 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին մարզական հավաք կանցկացնի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Վրաստանի Ուռեկի քաղաք, որտեղ հուլիսի 15-ից 25-ը կանցկացնի մարզական հավաք:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Էռնեստ Ակոպով, Արտակ Պողոսյան, Արթուր Մկրտչյան, Սարո Գալստյան, Սարո Մարդանյան, Հենրիկ Գրիգորյան, Արա Մկրտչյան, Սարգիս Նասիբյան, Արմեն Բաբայան, Գևորգ Օհանյան, Հակոբ Դոքմանյան, Արմեն Ղազարյան, Նարեկ Եսայան և Վարդան Ղուկասյան:


© 2009 ARMENPRESS.am