Գերմանիայի ՊՆ-ն քննադատել է Թուրքիային Քուրդիստանի աշխատավորական կուսակցության օբյեկտներին հարվածելու համար

11:17, 26 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը քննադատել է թուրքական օդուժի հարվածները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության օբյեկտների ուղղությամբ:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նա հայտարարել է գերմանական Bild am Sonntag-ին տված հարցազրույցի ընթացքում:

«Թուրքիան իրավունք ունի պաշտպանվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, սակայն կարեւոր է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ հաշտեցման ճանապարհով շարժումը շարունակելը»,- ասել է նա:

Նախօրեին նա հանդես էր եկել ԻՊ դեմ Անկարայի պայքարի աջակցությամբ, սակայն լռել էր քրդերի դեմ հարվածների մասին: Այդ իսկ պատճառով նրան քննադատում էին գերմանական քաղաքական դաշտի ներկայացուցիչները:

Հուլիսի 25-ի գիշերը Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ էին հասցրել Սիրայում ԻՊ եւ Իրաքի հյուսիսում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերի ուղղությամբ: 


© 2009 ARMENPRESS.am