«Վեցյակի» հետ գործարքը կօգնի կարգավորել Եմենի եւ Սիրիայի իրադրությունը. Ռոուհանի

10:18, 3 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջուկային ծրագրի շուրջ Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» միջեւ կնքված համաձայնագիրն ավելի մեծ հնարավորություններ կստեղծի Եմենի եւ Սիրիայի հակամարտությունների շուտափույթ կարգավորման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է օգոստոսի 2-ին ազգային հեռուստատեսությամբ ունեցած ելույթի ընթացքում:

«Եմենի հակամարտության լուծումը քաղաքական է, Սիրիայի խնդրի լուծումը քաղաքական է: Միջազգային միջնորդների «վեցյակի» հետ Թեհրանի համաձայնագիրը կստեղծի նոր մթնոլորտ, որն ավելի բարենպաստ կլինի»,- ասել է Ռոուհանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am