ՀԱՊԿ-ի շրջանակներում ձեւավորվում է ավիախումբ հակամարտության գոտիներ ուղղելու համար

14:28, 23 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԱՊԿ-ում նախապատրաստվում է կազմակերպության կոլեկտիվ օդուժի ստեղծման առաջարկը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

«Մենք նախապատրաստել ենք ՀԱՊԿ կոլեկտիվ օդուժի ստեղծման առաջարկը, որը կներկայացվի Կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշմանը»,- ասել է Սեմերիկովը լրագրողներին։ Նրա խոսքով, կոլեկտիվ օդուժն անհրաժեշտ է՝ կոլեկտիվ անվտանգության այս, կամ այս տարածաշրջան ՀԱՊԿ-ի ուժերն ու միջոցները օպերատիվ կերպով տեղափոխելու համար։

ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։ 


© 2009 ARMENPRESS.am