Ջենիֆեր Լոուրենսը նկարահանվել Է Dior-ի գովազդում

17:24, 24 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը նկարահանվել Է Dior Addict Lipstick շրթներկերի նորացված շարքի գովազդում: Տեսահոլովակի առաջին կադրերը եւ թիզերը ներկայացված են նորաձեւության տան Instagram-ի Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լոուրենսի մասնակցությամբ տեսագրության ամբողջական տարբերակը կներկայացվի վաճառքների մեկնարկի օրը՝ օգոստոսի 31-ին: Addict Lipstick-ի հավաքածուի մեջ մտել են 44 նոր երանգներ:

Դերասանուհին Dior-ի հետ եռամյա պարտավորագիր Է կնքել  2014 թվականի սկզբին, որով նա կստանա 15 մլն դոլար: 2015 թվականի գարուն-ամառ տարեշրջանում նա ներկայացրել Է Be Dior պայուսակի նոր մոդելը:

Լոուրենսն առավել հայտնի Է «Քաղցած խաղեր» եւ «Իքս մարդիկ» ֆրանշիզներում խաղացած դերերով: Նա «Օսկար»-ի Է արժանացել «Իմ ընկերը խենթ Է» ֆիլմի համար եւ պարգեւի Է անվանակարգվել «Խարդախություն ամերիկյան ձեւով» եւ «Ձմեռային ոսկոր» ֆիլմերում խաղացած դերերի համար:

Օգոստոսին Forbes հանդեսը Լոուրենսին ճանաչել Է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ մեկ տարվա ընթացքում նա վաստակել Է 52 մլն դոլար:


© 2009 ARMENPRESS.am