Բակո Սահակյանը կարևորում է ԵԿՄ-ի կողմից դեպի Արցախ կազմակերպվող ուխտագնացությունները

11:00, 28 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին Հադրութի շրջանի Արա լեռ կոչվող տեղամասում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության կողմից ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանն արժևորել է Երկրապահ կամավորականների միության կողմից կազմակերպվող ամենամյա ուխտագնացությունները՝ ընդգծելով դրանց կարեւորությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, բանակ-հասարակություն կապերի եւ ազգային միասնության ամրապնդման տեսանկյուններից:

Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am