Իրանում ցուցադրվում Է երկրի կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենաթանկ ֆիլմը

12:47, 28 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ցուցադրվում Է այս երկրի կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենաթանկ ֆիլմը:

«Մուհամեդ. Աստծո պատգամաբեր» անվանումը կրող կինոնկարը նկարահանվում Էր յոթ տարի: Դրա արտադրությունը նստել Է 40 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

Ռեժիսոր Մաջիդ Մաջիդի մտահղացմամբ՝ այս ֆիլմը պետք Է առաջինը դառնա մարգարեի կյանքի մասին պատմող եռերգությունում:

Արդեն արտադրության փուլում կինոնկարը հարուցել Է սուննիների քննադատությունն այն պատճառով, որ ներկայացնում Է մարգարեի արտաքինը: Ի պաշտպանություն իրենց, ֆիլմի ստեղծողներն ասել են, որ ֆիլմի գլխավոր հերոսի դեմքը չի երեւում, սակայն Կահիրեի ալ Ահզար հեղինակավոր համալսարանի ներկայացուցիչները շարունակում են պահանջել, որ ֆիլմը հանվի ցուցադրությունից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am