Քիմ Քարդաշյանը ծննդաբերությունից հետո կարող Է ենթարկվել արգանդի հեռացման վիրահատության

13:14, 28 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյանը պատմել Է այն դժվարությունների մասին, որորնց նա բախվել Է երկրորդ անգամ հղիանալ փորձելիս: C Magazine հրատարակությանը տված հարցազրույցում նա ճշտել Է, որ  ծննդաբերությունից հետո հավանաբար հարկ կլինի անցնել հիստերԷկտոմիայի ընթացակարգ (արգանդի հեռացման վիրահատություն), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առողջության հետ կապված խնդիրների մասին մոդելը պատմել Է ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչպես են ամուսնու՝ Քանիե Ուեսթի հետ որոշել երկրորդ երեխան ունենալ: «Դա երկար ճանապարհ Էր: Ես ամեն օր ժամը հինգին բժշկի Էի գնում Բեւեռլի Հիլզ»,-ճշտել Է Քարդաշյանը: Նա հավելել Է, որ երկրորդ հղիությունից առաջ արդեն արգանդի երկու ոչ մեծ վիրահատություն Է տարել:   

Մոդելի խոսքով՝ բժիշկները գտնում են, որ ծննդաբերությունից հետո ինքը հարկադրված կլինի հեռացնել արգանդը: Նա նշել Է, որ դա իրեն փոքր-ինչ վախեցնում Է:  

Աստղային զույգի առաջին համատեղ երեխան ծնվել Է 2013 թվականի հունիսի 15-ին, դստերն անվանել են Նորթ Ուեստ: Որդին, որին այժմ սպասում են Քիմը եւ Քանիեն, ենթադրվում Է, որ կստանա Իսթոն անունը՝ Իսթ (Արեւելք) բառից:


© 2009 ARMENPRESS.am