Էլդար Ռյազանովը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

11:27, 6 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովի վիճակը, ով շաբաթ օրը հիվանդանոց էր տեղափոխվել սրտի կաթվածի կասկածով, բժիշկների կողմից գնահատվում է, որպես կայուն ծանր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնել է ռեժիսորի ընտանիքին մոտ աղբյուրը:

«Բժիշկները հայտնում են Էլդար Ալեքսանդրովիչի ծանր վիճակի մասին: Նա վերակենդանացման բաժանմունքում է: Սովորական պալատ տեղափոխելու մասին դեռ խոսք չի գնում»,- ասել է գործակալության զրուցակիցը: 


© 2009 ARMENPRESS.am