Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

13:04, 9 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտի բարեկարգման եւ քաղաքային տնտեսության գործունեության հետ կապված հարցերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը եւ համապատասխան կառույցների պատասխանատուներ:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am