Ֆրանսիայի հետ հարաբերությունների խորացումն Արցախի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է

12:14, 18 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի «Հավերժություն» արձանի բացմանը  և «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախ-Ֆրանսիա բարեկամությունը թևակոխում է մի նոր փուլ՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումն Արցախի արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն ուղղություններից մեկն է: «Ի դեմս Ֆրանսիայի՝ մենք ունենք հզոր ու քաղաքակիրթ բարեկամ երկիր, որի հետ կապված ենք բազմաթիվ խողովակներով: Ես լավատես եմ մեր երկկողմ հարաբերությունների ապագայի հանդեպ, քանի որ տեսնում եմ անկեղծ ձգտում և հաստատակամություն մեր եղբայրական կապերը զարգացնելու ուղղությամբ»,- նշել է երկրի ղեկավարը:

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ և պաշտոնյաներ, հյուրեր արտերկրից և սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am