ԻՊ-ի «Ազերի» բրիգադի 40 ահաբեկիչներ սպանվել են

11:54, 24 Սեպտեմբեր, 2015

 ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի օդյաին ուժերի ինքնաթիռները սեպտեմբերի 21-ին ռմբակոծել են Ռաքքա քաղաքը, ինչի արդյունքում ոչնչացվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 142 մարտիկներ: Սպանված ահաբեկիչներն ԻՊ-ի տարբեր ստորաբաժանումների ջիհադականներ են եղել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սիրիական մամուլը հայտնել է, որ սպանվածների մեջ եղել են «Հանսա», «Հասսաբահ» եւ «Ազերի» բրիգադների ահաբեկիչներ:

Նշվել է, որ 142 ահաբեկիչներից 40-ը եղել են «Ազերի» բրիգադի կազմում կռվող ադրբեջանցի ահաբեկիչներ: Նրանց մեջ է եղել «Ազերի» բրիգադի ազգությամբ ադրբեջանցի հրամանատար Աբու Դավութը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում  ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 3000-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 350-ից ավել ադրբեջանցիներ: 2013 թվականի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի)  կատարել Սիրիայում:


© 2009 ARMENPRESS.am