Քուրդ զինյալների հետ բախման հետևանքով ևս մեկ թուրք սպա է զոհվել

15:17, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Օսմանիե քաղաքում թուրք իրավապահների և երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) միջև հերթական բախումն առանց զոհերի չի ավարտվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հերթական բախման հետևանքով ծանր վիրավորվել է ժանդարմերիայի սպա Ուֆքու Դեմիրելը: Վերջինիս ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, սակայն, չնայած բժշկական միջամտությանը, նրա կյանքը փրկել չի հաջողվել:


© 2009 ARMENPRESS.am