Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքականը սկսեց նախապատրաստությունը

15:35, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը սկսեց նախապատրաստությունը Եվրոպայի 2017 թ. առաջնության Բուլղարիա-Հայաստան հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ին, Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի «Բերոե»  մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Բուլղարիա-Հայաստան հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը, որը կտևի մինչև հոկտեմբերի 7-ը: Հավաքականը հանգրվանել է «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումներն անցկացնում է ՀՖՖ ïեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

 Հավաքականը Բուլղարիա կմեկնի հոկտեմբերի 7-ի առավոտյան: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի կողմից նախապես հրավիրված 23 ֆուտբոլիստներից, փաստաթղթային խնդիրների պատճառով, հավաքականին չի միանա լիտվական «Տրակայի» հարձակվող Դավիթ Արշակյանը: Արտյոմ Սիմոնյանը, Արթուր Միրանյանը և Իվան Մամախանովը հավաքականին կմիանան հոկտեմբերի 6-ի առավոտյան: Մնացած 19 ֆուտբոլիստներն արդեն հավաքականի ճամբարում են և սկսել են նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին:


© 2009 ARMENPRESS.am