«Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

11:32, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հոկտեմբերի 6-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով դատապարտյալ Խ.Մ.-ին տեսակցության եկած քաղաքացի Վ.Ա.-ին անձնական զննության ենթարկելիս հայտնաբերել են 63.8 գրամ ընդհանուր քաշով թաց կանաչավուն զանգված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




© 2009 ARMENPRESS.am