ԼՂՀ ԱԳ նախարարը մասնակցել է Ռուսաստանի հայերի միության համագումարին

16:57, 12 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հոկտեմբերի 11-ին Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանի հայերի միություն» (ՌՀՄ) համառուսական հասարակական կազմակերպության 5-րդ համագումարին: Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, համագումարում Կարեն Միրզոյանն ընթերցել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի ողջույնի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում է ՌՀՄ ներդրումն Արցախի և Ռուսաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև աջակցությունը ԼՂՀ-ում կարևոր նախագծերի իրականացմանը և Արցախի մասին անաչառ տեղեկատվության տարածմանը: 

Նույն օրը ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը Կրեմլի պետական ​​պալատում մասնակցել է 2014թ. ՌՀՄ-ի կողմից հաստատված «Համաձայնություն» միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը: 


© 2009 ARMENPRESS.am