«Տրանսաէրո» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել հոկտեմբերի 19-ի 80 չվերթ

12:46, 18 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան «Տրանսաէրո» ընկերությունը չեղյալ է հայտարարել հոկտեմբերի 19-ի 80 չվերթ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտել է «Աէրոֆլոտ»-ը:

«Չեղյալ հայտարարված չվերթների ուղեւորների փոխադրումը կիրականացվի «Աէրոֆլոտ» խմբի չվերթներով` SU կոդով»,- հայտնել են «Աէրոֆլոտում»:

Ընկերությունում հայտարարել են, որ «չեղյալ հայտարարված չվերթների տրանզիտային ուղեւորները կտեղափոխվեն Պուլկովո կամ Շերեմետեւո օդանավակայաններից»:


© 2009 ARMENPRESS.am