Իսպանական duty free-ներն ամենաԷժանն են ճանաչվել Եվրոպայում

14:47, 20 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական duty free խանութներն ամենաԷժանն են ճանաչվել Եվրոպայում: Ինչպես հաղորդել Է Europa Press պորտալը՝ վկայակոչելով Skyscanner ընկերության կողմից անցկացված հետազոտությունը, պարզվել Է, որ դրանցում գները 14 տոկոսով ավելի ցածր են, քան Հին աշխարհի մյուս օդանավակայաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Մասնագետները համեմատել են ոգելից խմիչքների, ծխախոտի, պարֆյումերիայի եւ քաղցրավենիքի գները: Պարզվել Է, որ ամենաԷժանը Լաս Պալմասի նահանգում գտնվող Կանարյան կղզիների Լանսարոտե կղզու օդանավակայանի խանութներն են: Այսպես, Ferrero Rocher-ի տուփն այստեղ արժե 7,35 եվրո, իսկ Toblerone սալիկը՝ 6,95 եվրո այն դեպքում, երբ Հռոմում դրանք արժեն 12,5-ական եվրո: My Burberry-ի սրվակն Իսպանիայում գնորդի վրա կնստի 79,95 եվրո, իսկ Ժնեւի օդանավակայանում այն արժե 114,45 եվրո:

Ամենաթանկ օդանավակայան Է ճանաչվել Շառլ դը Գոլը, որտեղ գները 30 տոկոսով ավելի բարձր են, քան իսպանական օդանավակայաններում:

Զբոսաշրջիկի միջին չեկը Լանսարոտեում կազմում Է 29 եվրո, իսկ Ֆրանսիայի մայրաքաղաքի duty free-ում՝ 70 եվրո:


© 2009 ARMENPRESS.am