Տարբեր գույնի աչքերով մոդելը ցնցել է ողջ համացանցը

15:27, 21 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր երանգ ունեցող աչքերով մոդելը ցնցել է ողջ համացանցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  Daily Star-ը, 20-ամյա Սարա Մակդենիելի «Ինստագրամի» էջում գրանցվել է գրեթե 50 հազար օգտատեր: Մոդելի աչքերը տարբեր գույնի են. նրանցից մեկը կապույտ, մյուսը` կանաչավուն երանգ ունի: Որոշ քննադատներ հաստատում են, որ Սարա Մակդենիելն օգտագործում է ոսպնյակներ կամ ֆոտոշոփ:

Իր հերթին  մոդելի լուսանկարիչ Գրեգորիո Կամպոսը նշել է, որ նա ֆոտոշոփ չի ենթարկում այն մարդկանց լուսանկարները, ովքեր արտասովոր տեսք ունեն:


© 2009 ARMENPRESS.am