Բակո Սահակյանը մասնակցել է Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

16:18, 3 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ներկա է գտնվել ԼՂՀ վաստակավոր նկարիչ Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է մշակույթի անվանի գործիչների հիշատակի հավերժացումը՝ նշելով, որ Սամվել Գաբրիելյանը տաղանդաշատ արվեստագետ էր, ով ճանաչված է եղել տարբեր երկրներում եւ մեծ ավանդ է ունեցել Արցախում արվեստի զարգացման եւ այն աշխարհին ներկայացնելու գործում:

Միջոցառմանը ներկա են եղել Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am