Ռուսաստանը նշում է Ժողովրդական միասնության օրը

10:30, 4 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ում նշվում է ամենաերիտասարդ պետական տոներից մեկը՝ Ժողովրդական միասնության օրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տոնին նվիրված հանդիսավոր ակցիաներ տեղի կունենան Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, Մոսկվայում կկայանա «Մենք միասին ենք» երթն ու հանրահավաքը:

Ժողովրդական միասնության օրը փաստորեն փոխարինելու եկավ Հաշտության եւ համաձայնության օրվան, որը 1996 թվականից նշվում էր նոյեմբերի 7-ին, իսկ ավելի վաղ երկար տասնամյակներ այդ օրը տոնվում էր որպես Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության օր:

Մոսկվայի կենտրոնում «Մենք միասնական ենք» կարգախոսի ներքո կանցկացվի հանդիսավոր երթ եւ հանրահավաք-համերգ, որոնց նախաձեռնողը ՌԴ-ի Հանրային պալատն է: «Մենք գտնում ենք, որ նոյեմբերի 4-ն ամենակարեւոր ամսաթիվն է բոլոր նրանց համար, ովքեր ապրում են Ռուսաստանում՝ անկախ ազգությունից ու դավանանքից»,- ՏԱՍՍ-ին հայտարարել է Հանրային պալատի քարտուղար Ալեքսանդր Բրեչալովը:


© 2009 ARMENPRESS.am