Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն այցելել են «Արաբկիր» բժշկական կենտրոն

13:39, 30 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Դավիթ Մանոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վարազդատ Հարոյանը և Տարոն Ոսկանյանը դեկտեմբերի 30-ին այցելել են  «Արաբկիր» բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, անցնելով տարբեր բաժանմունքների հիվանդասենյակներով և մեկ առ մեկ զրուցելով երեխաների հետ, տղաները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նվերների փաթեթները հանձնել են երեխաներին, լուսանկարվել, զրուցել են նրանց հետ, ինքնագրերով լուսանկարներ նվիրել: Ավելի քան մեկ ժամ ազգային հավաքականի ֆուտբոլիստներն անցկացրել են այն երեխաների հետ, որոնք ամանորի գիշերը դիմավորելու են բժշկական կենտրոնում: Հավաքականի տղաներին միացել են նաև «Գլոբալ Շեյփերս» երիտասարդական կազմակերպության անդամները, որոնք «Ժպիտ մանուկներին» ծրագրի շրջանակներում հիվանդանոցում էին նույն առաքելությամբ: 


© 2009 ARMENPRESS.am