Մարկոս Պիզելին ցանկանում է լքել «Ակտոբե»-ն

15:38, 30 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ցանկանում է հեռանալ «Ակտոբե»-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ղազախական Sports.kz կայքը:

Ներկա պահին 30-ամյա ֆուտբոլիստի գործակալները բանակցություններ են վարում ակումբի հետ` ընթացիկ պայմանագիրը խզելու հարցով:

Մարկոս Պիզելին «Ակտոբե»-ում  հանդես է գալիս 2014թ.-ից:  2015թ.-ի Ղազախստանի առաջնությունում  ֆուտբոլիստը մասնակցել է 27 հանդիպման, դարձել 5 գոլի հեղինակ:


© 2009 ARMENPRESS.am