Լևոն Մալխասյանը, Տիգրան Համասյանն ու այլք բացօթյա համերգով կշնորհավորեն Շառլ Ազնավուրի 92 ամյակը

13:48, 18 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրի 92-րդ տարեդարձը հայաստանցի հանդիսատեսի կյանքում կնշանավորվի համերգով: Մայիսի 22-ին` ժամը 19:00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկազմակերպվի բացօթյա համերգ` նվիրված աշխարհահռչակ երգչի 92 ամյակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ելույթներով հանդես կգան անվանի երաժիշտներ Լևոն Մալխասյանը, Արամոն, Տիգրան Համասյանը, «Արտ Սինեմա» անսամբլը, Սոնա Շիրոյանը և Հայկ Պետրոսյանը:

Համերգի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունների կատարումները: Կազմակերպիչներն այս միջոցառման մեկնարկով նպատակ ունեն ամեն տարի նշել մեծն շանսոնյեի ծննդյան օրը` իր իսկ անվան հրապարակում:


© 2009 ARMENPRESS.am