Google-ը պատենտավորել է ավտովթարներից անցորդների ստացած տրավմաների նվազեցման տեխնոլոգիան

15:45, 21 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Google» ընկերությունը պատենտավորել է տեխնոլոգիան, որով առաջարկում է նվազեցնել ճանապարհատրանսպորտային վթարներից անցորդների ստացած վնասվածքները: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС-ը, այդ մշակումը պետք է պաշտպանի մարդկանց երկակի հարվածից՝ առաջին բախումից հետո: Այսինքն՝ դա թույլ կտա, որպեսզի մարդը մեքենային բախվելուց հետո չընկնի գետնին: Դրա համար «Google»-ն առաջարկում է մեքենաների առաջնամասը պատել հատուկ սոսնձանյութով, որն արտաքին ծածկաշերտ կունենա, ինչը դուրս կգա օբյեկտի հետ բախման արդյունքում: Այդպիսով՝ մարդը, բառի բուն իմաստով, կկպչի մեքենային ու վայր չի ընկնի: «Մեքենայի հետ բախման ժամանակ անցորդն, իհարկե, մեծամասամբ վնասվածք կստանա, բայց գետնին ընկնելուց և դրա հետևանքով վնասվելուց կխուսափի»,-ասված է պատենտավորման փաստաթղթում:

Ըստ պաշտոնական տվյալների՝ ԱՄՆ-ում ամեն տարի ճանապարհային վթարներից մահանում է 32 հազար մարդ:

 


© 2009 ARMENPRESS.am