Չինաստանը կարձակի քվանտային կապի՝ աշխարհում առաջին արբանյակը. «Ժենմին ժիբաո»

16:31, 23 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը ծրագրում Է 2016 թվականի հուլիսին արձակել քվանտային կապի՝ աշխարհում առաջին արբանյակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Ժենմին ժիբաո» թերթը:

20-րդ դարի սկզբից գիտնականները մշակում են տեղեկատվության ծածկագրման եւ հաղորդման անվտանգության մեթոդիկաներ: Դրանք ունեն երկու հանգուցային թերություններ. դրանք կարելի Է «կոտրել» կամ Էլ տեղեկատվությունը կարելի Է կորզել՝ «գաղտնալսելով» դրա հաղորդումը տվյալների կապուղիով: Այսպես կոչված քվանտային ցանցերն այս երկու խնդիրներն Էլ լուծում են այն բանի հաշվին, որ Հայզենբերգի անորոշության սկզբունքը «երրորդ ավելորդին» թույլ չի տալիս կարդալ տեղեկատվությունը տվյալների կապուղուց  եւ ընտրել դրա բանալին:    

Ինչպես հայտնել Է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Պան Ցզյանվեյը, հաջող արձակման դեպքում աշխարհում առաջին անգամ քվանտային կապ կհաստատվի արբանյակի եւ Երկրի վրա գտնվող օբյեկտի միջեւ: Բացի դրանից, նրա խոսքով՝ այս տարվա երկրորդ կեսին պլանավորվում Է քվանտային հաղորդակցական գծի շահագործում Պեկինի եւ Շանհայի միջեւ: Գծի երկարությունը կկազմի ավելի քան 2 հազար կիլոմետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am