Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի Հայկական Համագումարի Արցախին մշտապես սատարելուն ուղղված աշխատանքը

20:37, 23 Մայիս, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի Հայկական Համագումարի աշխատանքը՝ կարեւորելով նրա դերակատարությունն Արցախին մշտապես սատարելու եւ համազգային տարբեր խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցելու գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԱՀՀ Երեւանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am