Էմերին հնարավոր է գլխավորի «Միլան»-ը

21:15, 23 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կգլխավորի իտալական «Միլան»-ը, եթե ակումբը ձեռք բերեն չինացի ներդրողները, ովքեր շահագրգիռ են իսպանացի մասանագետին հրավիրելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Corriere dello Sport-ը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Միլան»-ի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստ է այժմ վաճառել ակումբի 70 տոկոս բաժնետոմսերը, իսկ 30 տոկոսը` 2017 թվականի ընթացքում: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 740 մլն եվրո: Միաժամանակ, բանակցությունները կասեցվել են, քանի որ Բեռլուսկոնին ցանկանում է մնալ «Միլան»-ի նախագահի պաշտոնում ևս երեք տարի:

«Միլան»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Քրիստիան Բրոկիի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Էմերիի գլխավորությամբ «Սևիլիա»-ն այս մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի գավաթակիր:


© 2009 ARMENPRESS.am