Խուլիո Իգլեսիասը Մոսկվայում երգեր կներկայացնի նոր ալբոմից

12:19, 25 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը համաշխարհային շրջագայության շրջանակներում մայիսի 25-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում կայանալիք համերգի ընթացքում երգեր կներկայացնի Mexico նոր ալբոմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է համերգասրահի մամուլի ծառայությունը:

«Իսպանացի թիվ մեկ երգչի» համերգի ծրագրում կոմպոզիցիաներ են ընդգրկված Mexico նոր ալբոմից, որը 2015 թվականին թողակվել է Sony Music լեյբլում, ինչպես նաեւ լավագույն հիթերը:

72-ամյա երաժշտի ստեղծագործական ժառանգությունը ներառում է 80 ալբոմ, որոնք ձայնագրված են իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, պորտուգալերեն, գերմաներեն, ճապոներեն եւ այլ լեզուներով:

Խուլիո Իգլեսիասը ռեկորդակիր է վաճառված սկավառակների թվաքանակով (ավելի քան 300 մլն), ինչը երգչին թույլ է տվել դառնալ առեւտրային առումով առավել հաջողակ իսպանալեզու կատարողն աշխարհում:

Իգլեսիասը «Գրեմմի» մրցանակի դափնեկիր է եւ թողարկել է 2600 պլատինե եւ ոսկե սկավառակ: Գինեսի ռեկորդների գրքում երգիչը հայտնվել է որպես ադամանդե սկավառակի միակ տերը, որին նա արժանացել է վեց լեզուներով ավելի քան 100 մլն վաճառված ալբոմների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am