Ամերիկացի գեներալը ժամանել է Բաքու

12:08, 26 Մայիս, 2016

 ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ, գեներալ Բեն Հոջեսը ժամանել է Բաքու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով report.az լրատվական կայքը, Բաքու այցի ընթացքում Բեն Հոջեսը մի շարք հանդիպումներ պետք է ունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, որոնցում պետք է քննարկվեն Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները:


© 2009 ARMENPRESS.am