Facebook-ը եւ Microsoft-ը 6,6 հազար կմ երկարությամբ մալուխ կանցկացնեն Ատլանտյան օվկիանոսով

12:43, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook եւ Microsoft ընկերությունները միավորել են ուժերն արտասովոր ծրագրի իրականացման նպատակով: Նրանք պլանավորում են Ատլանտյան օվկիանոսի հատակով անցկացնել  6,6 հազար կիլոմետր ընդհանուր երկարությամբ ինտերնետ-մալուխ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ մալուխը  Վիրջինիայի ծովեզերքից կձգվի մինչեւ Իսպանիայի ափեր եւ թույլ կտա հասնել տվյալների հաղորդման՝ «վայրկյանում մինչեւ 160 տերաբայթ» արագության: Այսպիսով, դա կդառնա ամենամեծ հզորության մալուխն այս ուղեգծով արդեն գործողների համեմատությամբ, նշում Է հեռուստաընկերությունը:   

Նրա տվյալներով՝ աշխատանքների սկիզբը նախատեսված Է ընթացիկ տարվա օգոստոսին, ծրագրի իրագործումը կտեւի մոտավորապես մեկ տարի: Որպես Facebook-ի եւ Microsoft-ի գործընկեր հանդես կգա Իսպանիայում խոշորագույն՝ Telefonica հեռահաղորդակցական ընկերությունը, իսկ ավելի ճիշտ՝ դրա դուստր ձեռնարկությունը՝ Telxius-ը:

CNN-ը հիշեցնում Է, որ Իսպանիան յուրատեսակ դարպասների դեր Է խաղում դեպի Ասիա եւ Աֆրիկա, որտեղ Համացանցից օգտվում Է շուրջ մեկ միլիարդ մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am